«Արդար Ռուսաստան՝ ճշմարտության համար» կուսակցության առաջնորդ, Դումայի խմբակցության ղեկավար Սերգեյ Միրոնովը դիմում է հղել ՌԴ գլխավոր դատախազին՝ խնդրելով ստուգել ադրբեջանական սփյուռքի հետ կապված կառույցները, այդ թվում՝ Մոսկվայի խոշորագույն «Սադովոդ» և «Ֆուդ սիթի» շուկաները՝ հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Վերոհիշյալ առևտրի կենտրոնները պատկանում են ադրբեջանցի Գոդ Նիսանովին։               
 

Բա կառավարության շե՞նքը

Բա կառավարության շե՞նքը
16.02.2018 | 11:40

Ապրիլից և՛ վարչապետը, և՛ նախագահը կունենան իրենց նոր նստավայրը։ Բնականաբար, որտեղ վարչապետը, այնտեղ էլ վարչակազմը։ Հարց է առաջանում` իսկ ո՞վ է «նստելու» կառավարության ներկայիս շենքում։ Այս պահին պետական կառույցների ղեկավարները համոզված են, որ կառավարությունը` վարչությունները, խորհրդականները, մի խոսքով` վարչակազմը, իր գործունեությունը կշարունակի ներկայիս շենքում, բայց, միևնույն ժամանակ, չեն էլ բացառում հակառակը, այն, որ վարչակազմն ամբողջությամբ կտեղափոխվի Բաղրամյան 26, ինչպես ասում են` որտեղ թագավորը, այնտեղ էլ շքախումբը։

Բայց այդ դեպքում հարց է առաջանում. ու՞մ է հետագայում բաժին հասնելու մեծանուն ճարտարապետ Ա. Թամանյանի նախագծած կառավարության հուշարձան-շինությունը։ Եթե նկատենք, որ բոլոր ժամանակներում հայրենի իշխանությունները տառապում են ամեն ինչ օտարելու ցավով, և սրան էլ հավելենք, որ հանրապետության հրապարակի շրջակա հուշարձան-շինությունները` տրանսպորտի, կապի, արտաքին գործերի նախարարությունները վերջերս օտարվեցին, ապա չի բացառվում, որ կառավարության ներկայիս շենքը ևս հանվի վաճառքի` վերածվելով բարձրակարգ հյուրանոցի։ Իսկ գուցե այս բարձրարժեք շենքում իր գործունեությունն է շարունակելու վարչապետի առաջին տեղակա՞լը։


Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 3285

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ